ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ՆԵՐԲՈՂ ԱՐՏԱՍՈՒՔԻՆ

ՆԵՐԲՈՂ ԱՐՏԱՍՈՒՔԻՆ
27.10.2009 | 00:00

Իվան ԻԼՅԻՆ
«Զամբեցեր մեզ հայ արտասուաց, և արբուցեր զմեզ արտասուս չափով» :
Սաղմ. ՀԹ, 6
Դե, քանի որ հայտնվել է, թող ազատ հոսի։ Որովհետև ես գիտեմ, որ նա ուշ-ուշ է գալիս։ ՈՒ նա, ում աչքերում երբեք արցունք չի լինում, հավանաբար, մի քիչ ավելի փոքր է, քան մարդը, հնարավոր է, նա այնքան «քաջասիրտ է», որ կորցրել է ինչ-որ կարևոր, մարդկային մի հատկություն։ Քանզի մարդկային էակին հատուկ է, որ խորին հոգևոր ցավը բռնում է աչքերը արցունքներով, և արցունքը, երկչոտ ու համեստ, ինչպես տառապող սրտի ծաղիկ, հայտնվում է մարդու աչքերի մեջ։ Օ՜, մարդիկ, պահպանե՛ք այդ քնքուշ ծաղիկները։ Անկասկած է, որ մարդն ունի մարմնավոր սիրտ։ Իսկ հոգևո՞ր ու ոգևո՞ր։ Մենք` քաղաքակիրթ մարդիկս, ունենք մի նախապաշարմունք, որ ուժեղ, առնական մարդուն սիրտ պետք չէ, որ «թուլության այդ աղբյուրը» ոչինչ չարժե, որ նրանից միմիայն դժվարություններ են բխում և կաթված։ Այդ պատճառով նա չպետք է հուզի մեզ, ոչ էլ ազդի մեզ վրա։ Ավելի ևս, որ արցունքներն անվայելուչ և անթույլատրելի են, ու նրանց հայտնվելը՝ իսկական խայտառակություն։ Իսկ ի՞նչ է կյանքն առանց սրտի։ Առանց սրտի նշանակում է առանց սիրո։ Ով ոչինչ չի սիրում, չի էլ կարողանում ծառայել, զոհաբերել, մնալ հավատարիմ։ Ի՞նչ կարելի է անել նման մարդկանց հետ։ Կա՞ արդյոք աշխարհում մի մեծ գործ, որը կարող էր կամ կարող է կատարվել առանց սիրո ու հավատարմության։ Իսկ հիմա հարկավոր է սիրտը խեղդել կամ վերջնականապես ցամաքեցնել։ Ի՞նչ կմնա այդ դեպքում մարդկանց։ Ոչ հարատև ու չար քմայքներ, դատարկ մանրուքներ։ Միայն այդ խղճուկ մակաբույծները կարող են հաղթել ու մի կերպ գլուխ պահել առանց սրտի և սիրո։ Վա՜յ անսիրտ ժողովրդին։ Իսկ եթե սիրտ ունես, ուրեմն տառապում ես, և տառապում այնքան ուժեղ, որքան որ զգայուն, լայն ու խորին է սրտի ըմբռնումը։ Այդպիսի սիրտը ակամա մասնակցում է աշխարհի տառապանքներին, տեսնում բոլոր անարդարություններն ու դաժանությունները ներքին աչքով, որի մեջ երբեք չի անհետանում ծածուկ արտասուքը։ Այդ արտասուքը խոսում է համաշխարհային ցավի մասին. և որքան մարդկությունը հիշում է, ոչ մի տեղ ու երբեք չի եղել նշանավոր մի նկարիչ, փիլիսոփա կամ մարգարե, որը չիմանար այդ արտասուքը, և որին չօգներ դառնալու պայծառատես։ Այո՛, պայծառատես։ Քանզի միայն տեսանելի արտասուքն է խավարում հայացքը ոչ երկարատև ու ընդհակառակը՝ սրտի անտեսանելի արցունքը բացում է հոգու տեսողությունը։ ՈՒ եթե նման մի արտասուք փայլի մարմնավոր աչքի մեջ՝ մի՞թե դա խայտառակություն է։ Ես կտայի մարդկանց հանգիստ լաց լինելու հնարավորություն՝ լռության մեջ։ Լավ չէ այդքան շատ տառապել ու ամբողջը թաղել սրտում։ Որովհետև հետզհետե գոյանում է մի իսկական գերեզմանոց կարծեցյալ մեռելներով, և մի օր այդ ողջ-ողջ թաղված ցավերի ամբոխը հանկարծակի կապստամբի ու կսկսի չարչարվելով օդ ու կյանք փնտրել։ Մեզ տրված է գիշերվա լռությունն ու բարեկամի հավատարմությունը, որպեսզի նրանք տեսնեն մեր արցունքները և ընդմիշտ լռեն դրանց մասին։ Թող տառապող սրտի այդ կոկոնները ծաղկեն ու թառամեն աչքերի մեջ, ոչ մեկից չդատապարտված, ծաղրանքի չենթարկված։ Ամեն մի արտասվող, գիտի նա դրա մասին թե ոչ, համաշխարհային ցավի առատությունից է արտասվում։
Պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1971

Մեկնաբանություններ